ԿԳՄՍՆ–ն հավաքագրում է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին

ԿԳՄՍՆ–ն հավաքագրում է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին

PanARMENIAN.Net - ԿԳՄՍՆ–ն հավաքագրում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

«ԼՂ-ի սիրելի ուսուցիչներ, մենք հավաքագրում ենք ձեր տվյալները, որպեսզի կարողանանք ավելի հարթ ու նաև լրացուցիչ աջակցության պայմաններով կրթական համակարգում աշխատելու հնարավորություններ ապահովել։

Խնդրում եմ ձեր տվյալներն ուղարկել նախարարության էլեկտրոնային հասցեին՝ secretariat@escs.am, որպեսզի հնարավորինս հասցեական կարողանանք կազմակերպել գործընթացը»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---