Խանդանյան. Թուրքիայի պահանջներն անտեղի են՝ ՀՀ-ն ունի էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունը

Խանդանյան. Թուրքիայի պահանջներն անտեղի են՝ ՀՀ-ն ունի էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայկական ատոմակայանը փակելու Թուրքիայի պահանջներն անտեղի են ու ժամանակավրեպ:

«Հայաստանն էներգետիկ անվտանգության շուրջ իր ռազմավարությունն ունի: Նման պահանջներն անտեղի են և ժամանակավրեպ: Հայաստանն այնպես է շարժվելու, ինչպես բխում է մեր էներգետիկ անվտանգությունից»,-ասել է Խանդանյանը՝ հավելելով, որ բազմիցս են եղել նման դիմումներ, հայտնում է Արմենպրեսը։

Պատգամավորն ընդգծել է, որ ամբողջ աշխարհն է ատոմային էներգիայի անցնում՝ ածխաջրածնային պաշարների հետ կապված:

Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ (ՄԱԳԱՏԷ) Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջով։

Թուրքիան և Ադրբեջանը պարբերաբար հանդես են գալիս նման պահանջներով և բողոքներով ՀԱԷԿ–ի գործունեությոնա դեմ։ Հունվարին Ադրբեջանի ՄԻՊ–ն էր դիմել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությունը դադարեցնելու պահանջով։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---