Երևանում կայացել է Fastex Meetup-ը. Առաջիկայում կանցկացվի Գյումրիում և Վանաձորում

Երևանում կայացել է Fastex Meetup-ը. Առաջիկայում կանցկացվի Գյումրիում և Վանաձորում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2–ին Երևանի Մարիոթ հյուրանոցում և Fastexverse մետատիրույթում տեղի է ունեցել Fastex Meetup-ը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ տեխնոլոգիական վերջին միտումները, թվային աշխարհի նորություններն ու Web3-ի հնարավորությունները:

«Ասել, որ հանդիպումը հաջողված է՝ նշանակում է չասել ոչինչ. մի պահ բանախոսների և մասնակիցների հարցուպատասխան ֆորմատային քննարկումը կարծես թե դարձել էր դասախոսություն Web3 էկոհամակարգի, Fastex-ի նոր սերնդի բլոկչեյն լուծումների՝ Բահամութի, առաջին հայկական NFT հարթակի և թվային ակտիվների օրենսդրական ոլորտի մասին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Շատերը, ֆիզիկապես հնարավորություն չունենալով ներկա գտնվելու, հանդիպմանը հետևում էին Fastexverse մետատիրույթում:

Քանի որ շատերի մոտ է հանդիպման այս ֆորմատը հետաքրքրություն առաջացրել Fastex ընկերությունը որոշում է կայացրել, որ այն կկրի շարունակական բնույթ և կանցկացվի Fastex meetup Գյումրիում՝ նոյեմբերի 3-ին, Վանաձորում՝ նոյեմբերի 10-ին և կրկին անգամ Երևանում՝ նոյեմբերի 17-ին: Այնուհետև կլինեն հանդիպումներ այլ երկրներում ևս:

Բոլոր նրանք ովքեր հնարավորություն չեն ունենա ֆիզիկապես ներկա գտնվելու կկարողանան մասնակցել հանդիպմանը Fastexverse մետատիրույթում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---