Բորել․ Ափսոս` Ադրբեջանն ու Թուրքիան չկան, չենք կարող խոսել այն մասին, որ մոտ 100,000 մարդ ստիպված լքել է իր տները

Բորել․ Ափսոս` Ադրբեջանն ու Թուրքիան չկան, չենք կարող խոսել այն մասին, որ մոտ 100,000 մարդ ստիպված լքել է իր տները

PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կկարողանան հանդիպել Բրյուսելում և քննարկել տարածաշրջանում հակամարտության հետագա տարածման կանխումը։ Այդ մասին նա հայտարարել է Գրանադայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։

«Ափսոս, որ Ադրբեջանն այստեղ չէ, ափսոս, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցող գլխավոր երկիրը, նույնպես չկա։ Հետևաբար, մենք այստեղ չենք կարող խոսել այնպիսի լուրջ փաստի մասին՝ այն մասին, որ ավելի քան 100, 000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները», - ասել է Բորելը», գրում է ՏԱՍՍ–ը։

Նա հավելել է, որ ԵՄ–ն դատապարտում է «ռազմական ուժի գործադրումը հակամարտությունները լուծելու համար»։

«Հուսով եմ, որ Բրյուսելում հնարավոր կլինի հանդիպումներ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հատկապես թույլ չտալու համար, որ հակամարտությունն ընդլայնվի, և քաղաքական կայունություն ապահովելու համար Հայաստանում»,–ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել իսպանական Գրանադա, որտեղ հանդիպելու էր Փաշինյանի հետ՝ ԵՄ ղեկավարների, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ: Պատճառը այն է, որ Փարիզն ու Բեռլինը համաձայնություն չեն տվել Թուրքիայի մասնակցությանը։

Ավելի վաղ թուրքական Cumhuriyet–ը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Եվրոպական քաղաքական հանրույթին , որի շրջանակում պետք է տեղի ունենար Գրանադայի հանդիպումը, հիվանդության պատճառով։

 Ուշագրավ
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
---