Լենարչիչն ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ օժանդակելու ՀՀ կառավարությանն ու ԼՂ հայությանը

Լենարչիչն ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ օժանդակելու ՀՀ կառավարությանն ու ԼՂ հայությանը

PanARMENIAN.Net - Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ օժանդակություն ցուցաբերելու Հայաստանի կառավարությանն ու ԼՂ հայությանը՝ ստեղծված խնդիրների մեղմման ու հաղթահարման նպատակով:

Վարչապետը ողջունել է դժվարին իրավիճակում պարոն Լենարչիչի այցը Հայաստան և նշել, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է նաև միջազգային հանրության աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ Գրանադայում ունեցել է արդյունավետ քննարկումներ առկա կարիքների գնահատման և հետագա օժանդակության վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկել են հետագա փոխգործակցությանն ու քայլերին վերաբերող հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որով Հանձնաժողովը մոբիլիզացնում է ֆինանսավորում՝ իր տարեկան ծրագրից 15 միլիոն եվրո Հայաստանին հատկացնելու համար՝ որպես բյուջետային աջակցություն, ևս 10․45 միլիոն եվրո կհատկացվի Հայաստան փախած Ղարաբաղի ավելի քան 100,000 հայերի մարդասիրական կարիքները հոգալու համար։

 Ուշագրավ
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
Նա հավելել է, որ այս պարագայում դուրս է մնում նաև երաշխավորի հարցը
---