Իրանցի պաշտոնյա․ Ղարաբաղն ավանդաբար պատկանում է ՀՀ-ին, մարդկանց փախուստը հարկադրված էր

Իրանցի պաշտոնյա․ Ղարաբաղն ավանդաբար պատկանում է ՀՀ-ին, մարդկանց փախուստը հարկադրված էր

PanARMENIAN.Net - Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահ Շահրիար Հեյդարին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն ավանդաբար պատկանում է Հայաստանին, իսկ մարդիկ հարկադրված են հեռացել այնտեղից։

«Ղարաբաղն ավանդաբար պատկանում է Հայաստանին, մարդկանց փախուստը դեպի Հայաստան պայմանավորված է ադրբեջանական բանակի գնդակոծությամբ և հարձակմամբ, և դա չի նշանակում, որ հայերը Ղարաբաղում կորցրել են իրենց էությունն ու ինքնությունը, քանի որ ավանդաբար Ղարաբաղը միշտ էլ պատկանել է ու պատկանում է Հայաստանին»,- ասել է նա, գրում է ParsToday-ը։

Հեյդարին հավելել է, որ ներկայումս Ղարաբաղն Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք է։

«Ադրբեջանի Հանրապետությունը, օգտագործելով արտատարածաշրջանային երկրների և սիոնիստական ռեժիմի կարողությունները, ձեռք է բերել ռազմական գերակայություն Հայաստանի նկատմամբ, սակայն դա նրան թույլ չի տալիս գրավել որտեղ որ ցանկանում է», ասել է նա։

Միաժամանակ նա նշել է` Իրանն ուզում է, որ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրները լուծվեն երկխոսության շրջանակում։

Խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահը նշել է.«Այն տարածքները, որոնք նախկինում գրավված էին Հայաստանի կողմից, և որոնց մեծ մասը պատկանում էր Ադրբեջանի Հանրապետությանը, Բաքուն հետ վերցրեց նախքան վերջին հակամարտությունները, բայց անշուշտ եթե Ադրբեջանի Հանրապետությունը փորձի հետևել նույն ընթացակարգին, ապա պետք է երկար տարիներ ներգրավված մնա սիոնիստական ռեժիմի, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից պարտադրվող անցանկալի պատերազմներում»։

Նրա խոսքով՝ արտտարածաշրջանային երկրները ձգտում են շահագործել Կովկասի ռեսուրսները, նոր միջանցքները, և օգտագործել Ադրբեջանի Հանրապետության տարածքը՝ աշխարհաքաղաքական տառումով Եվրոպային միանալու համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է հասել են Հայաստան: Ըստ ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---