Օսկանյան․ Եղել եմ առաջին ճակատում՝ մի օր Ադրբեջանից չեմ լսել անկլավի, տարածքային ամբողջականության հետ կապված խնդիր

Օսկանյան․ Եղել եմ առաջին ճակատում՝ մի օր Ադրբեջանից չեմ լսել անկլավի, տարածքային ամբողջականության հետ կապված խնդիր

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով Գրանադայի հանդիպմանը, ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սխալների շքերթը շարունակվում է։

Նա նշել է, որ եղել է առաջին ճակատում, մի օր Ադրբեջանի բերանից չի լսել անկլավ և այլն, կամ տարածքային ամբողջականության հետ կապված խնդիր, չի եղել, հայտնում է Aravot.am-ը։

Ըստ նրա՝ Փաշինյանը սխալվեց մինչև 2020 թվականի պատերազմը, տանուլ տվեց դիվանագիտությունը, «մեր գլխին բերեց այդ մեծ արհավիրքը՝ պատերազմը»։ Փաշինյանը սխալվեց պատերազմից անմիջապես հետո, ըստ Օսկանյանի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մի կողմ դրեց, շեղվեց դրանից, արհամարհեց դրա կոնտեքստը, գնաց տարբեր ուղղություններով և դրա ճակատագրական հետևանքները դեռ շարունակվում են։

Փաշինյանի հաջորդ ճակատագրական սխալը, ըստ նրա, Պրահայում ընդունած հայտարարությունն էր, որով ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, ինչի հետևանքը Լեռնային Ղարաբաղի ամբողջական կորուստն է։ Օսկանյանի գնահատմամբ՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայում ընդունված քառակողմ հայտարարությունը ևս Փաշինյանի սխալների շարքից է։

«Այդ հայտարարությունում Ղարաբաղի հարցն ընդհանրապես չկա։ Հարցը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Երբ հարց ես տալիս՝ իսկապե՞ս, մենք Ղարաբաղի հարցից հասանք ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը և դա հերոսաբար ներկայացնում ենք, թե գործ ենք արել, հաջողություն ունեցել, որ աշխարհը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը։ Լո՞ւրջ եք ասում։ Այնտեղ նշված այդ թվերը՝ քառակուսի կիլոմետրերը, դա մեր ժողովրդի համար ոչինչ չի նշանակում։ Փաշինյանը պետք է կանգնի ժողովրդի առաջ ու ասի այդ թվերի մեջ ի՞նչ է մտնում։ Հասկացանք Ղարաբաղը տվեց, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեց, իսկ անկլավներն այդ թվի մեջ կա՞ն, չկա՞ն։ Քո շրջապատի մարդիկ ասում են՝ չկան, բայց դու քո ասուլիսներից մեկում ասացիր՝ այո, դա էլ ենք տալիս։ Իրո՞ք, դա՞ էլ ես տալիս, դա՞ է քո հասկացած տարածքային ամբողջականությունը, որ ՀՀ քաղաքացին Իրան գնալիս անցնի Ադրբեջանի տարածքով, որ ՀՀ քաղաքացին Վրաստան գնալիս անցնի Ադրբեջանի տարածքով, դա՞ է լինելու մեր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Օսկանյանը։

Նրա խոսքով՝ եթե այդ անկլավներն էլ են տրվելու Ադրբեջանին, ապա Փաշինյանն անգամ մի րոպե իր պաշտոնին մնալու իրավունք չունի։

«Դու Ղարաբաղը կորցնելուց հետո իրավունք չունեիր, պատերազմից հետո էլ չուենիր, այդքանից հետո եթե տալիս ես անկլավները, դու արդեն գոյություն չունես, պետք է թողնես գնաս։

Ժողովուրդ, երբ ենք մենք այդպիսի խնդիր ունեցել, երեսուն տարի դուք լս՞ել եք անկլավների մասին։ Ես եղել եմ առաջին ճակատում, մի օր Ադրբեջանի բերանից չեմ լսել անկլավ և այլն, կամ տարածքային ամբողջականության հետ կապված խնդիր, չի եղել։ Միայն նման ղեկավարի տգիտության, անմեղսունակությամբ կարող էր այդպիսի իրավիճակ ստեղծվել, որ այսօր ինչ-որ տեղ ուրախանանք, որ աշխարհը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը կամ Ադրբեջանն է ճանաչելու, որը հարցական է դեռ», նշել է նա։

Օսկանյանը ընդդիմությանն էլ է դիմել է․ «Երբ դուք հայտարարում եք, թե Փաշինյանին բերել են դրսի ուժերը, դուք դրանով Փաշինյանին արժևորում եք, մեր ժողովրդին անզոր դարձնում։ Ժողովուրդը մտածում է՝ եթե ձեր ուժերն են բերել, մենք ինչ կարող ենք անել, եթե նրանք են, մենք ոնց հեռացնենք նրան»։

«Հայաստանի ղեկավար լինելը Փաշինյանի հագով չի, նա չունի այդ ունակությունը։ Եթե այսօր Հայաստանի ղեկավարը նորմալ, համարձակ, գործից հասկացող մարդ լիներ, Գրանադայում սեղանի շուրջ նստածների առաջ ձեռքը կխփեր սեղանին, կասեր՝ ես ամեն ինչ կանգնացնում եմ մինչև Ադրբեջանը չթողնի գերեվարված մեր բոլոր քաղաքացիներին, մինչև ԼՂ ժողովրդին, որը էթնիկ զտման միջոցով, ուժով իրենց տներից հանել են, նրանց վերադարձի հարցը չլուծվի ես ոչ մի բան չեմ անելու։ Նրանց իրավունքները պետք է վերականգնվեն, ներառյալ՝ ինքնորոշման, նրանց ինքնավարության, դա պետք է լինի ՀՀ իշխանության դիրքորոշումը»,-ասել է Օսկանյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արձագանքելով սոցցանցերում շրջանառվող այն մտահոգություններին, թե «վարչապետը հանձնել է անկլավներն ու միջանցքը», Գրանադայում տեղի ունեցածն անվանել է «լուրջ հաղթանակ» հայկական կողմի համար։ «Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Չվախենաք»,–գրել է նա։

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը 2023 թ. մայիսին հայտարարել էր, որ Ադրբեջանի 86,600 քկմ–ն ներառում է նաև անկլավները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում ասել է, թե ՀՀ–ն դեռ օկուպացիայի տակ է պահում 8 գյուղ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---