Պուտինն ու Ալիևը Բիշքեկում կքննարկեն իրավիճակը ԼՂ–ում և ՌԴ խաղաղապահների հարցը12 հոկտեմբերի 2023 - 11:42 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, որոնք Բիշքեկում մասնակցում են ԱՊՀ երկրների գագաթնաժողովին, հոկտեմբերի 12-ին կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ռուս խաղաղապահների հարցը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Օրակարգում Ղարաբաղի հայերի խաղաղ ինտեգրումն է Ադրբեջանի իրավական դաշտ և միջազգայնորեն ճանաչված իրավունքների և ազատությունների պահպանումը։ ՌԴ խաղաղապահ զորակազմը պատրաստ է դրան նպաստել»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։ Նա հավելել է, որ Պուտինն ու Ալիևը կքննարկեն ռուս խաղաղապահների շուրջ իրավիճակը՝ հիշեցնելով, որ ՌԴ խաղաղապահների մանդատն ուժի մեջ է մինչև 2025–ի դեկտեմբեր։ «Կքննարկվեն մեր զորակազմի հետագա օգտագործման տարբերակներ, այդ թվում Ղարաբաղի հայերի հնարավոր վերադարձի ապահովման համատեքստում, այն վայրեր, որտեղից նրանք հեռացել են սեպտեմբերի հայտնի իրադարձություններից հետ»։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Բիշքեկ, որտեղ կայանալու է ԱՊՀ գագաթնաժողովը։ Նշվել է, որ Հայաստանի վարչապետը հայտնել է, որ «մի շարք հանգամանքների պատճառով չի կարողանա մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին»։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել էր մասնակցել Գրանադայի հնգակողմ հանդիպմանը, քանի որ Փարիզն ու Բեռլինը Թուրքիայի մասնակցության հավանություն չէին տվել։ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հնարավորությունը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և որ ՀՀ ԱԳՆ–ն դեռևս հոկտեմբերի 4-ին էր գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |