«Ցեղասպանություն» տերմինի օգտագործումը ձեռնածությունների առիթ է տալիս30 ապրիլի 2009 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի կատարած հայտարարությունն ինչպես դրական, այնպես էլ բացասական հետեւանքներ ունի: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը: «Որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն եւ այդ ոլորտի փորձագետ` ես «ցեղասպանություն» բառի օգտագործման մեջ լուրջ վտանգ են տեսնում, քանի որ դա ձեռնածությունների առիթ է տալիս»,- նշել է հայ պատմաբանը` ավելացնելով, որ այս հարցը գլոբալ խնդիր է հանդիսանում եւ չի վերաբերում միայն Հայոց ցեղասպանությանը:Ինչպես նշեց Դեմոյանը, իր համար ավելի նախընտրելի կլիներ, եթե Բարակ Օբաման իր նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդհանրապես չխոստանար, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «ԱՄՆ նախագահի հայտարարությունը նաեւ դրական կողմ ունի: Նրա հայտարարության քննարկումները բարձրացրել են համաշխարհային հանրության եւ ԶԼՄ-երի տեղեկացվածության մակարդակը 20-րդ դարի առաջին Ցեղասպանության մասին»,- նշել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը: Ապրիլի 24-ին ԱՄՆ հայ համայնքին հղված ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման օգտագործեց Մեծ եղեռն տերմինը` հայերի կողմից սպասված «ցեղասպանություն» տերմինի փոխարեն: «94 տարի առաջ տեղի է ունեցել 20-րդ դարի ամենամեծ չարագործություններից մեկը: Ամեն տարի մենք հիշում ենք մեկուկես միլիոն հայերի մասին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության վերջին օրերին: «Մեծ եղեռնը» պետք է ապրի մեր հիշողության մեջ, ինչպես որ ապրում է հայ ժողովրդի սրտերում»,- ասել է Օբաման: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» |