Factor.am. Բրյուսովի պրոռեկտորի ու ամբիոնի վարիչի գործով վարույթ է նախաձեռնվել թմրամիջոց իրացնելու հոդվածով

Factor.am. Բրյուսովի պրոռեկտորի ու ամբիոնի վարիչի գործով վարույթ է նախաձեռնվել թմրամիջոց իրացնելու հոդվածով

PanARMENIAN.Net - Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր Սահակ Մանուկյանին ու վերջինիս ընկեր, նույն համալսարանի ամբիոններից մեկի վարիչի պաշտոնակատար Հակոբ Մադոյանին հոկտեմբերի լույս 16–ի գիշերը պարեկային ծառայությունը տարել է Ոստիկանություն՝ թմնրանյութ պահելու կասկածանքով։

Ըստ պարեկների՝ Մանուկյանի ընկերոջ մոտ թմրամիջոց է եղել, որը վերջինս գցել է գետնին։

Սահակ Մանուկյանը պատմել է, որ ընկերոջ հետ Նոր Նորքում են եղել, իր ինքնազգացողությունը վատացել է, ընկերոջը խնդրել է կանգնել, մեքենայից իջել են, հետո ինքը տեսել է, որ ընկերոջը ձերբակալում են, հայտնում է Factor.am-ը։

Մանուկյանի խոսքով՝ հետո իրենց տարել են ոստիկանություն, ենթարկել անձնական խուզարկության ու ոչինչ չեն հայտնաբերել և 6 ժամ պահելուց հետո իրենց ազատ են արձակել։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասել է, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով):

Աբրահամյանը նաև նշել է, որ հայտնաբերված 3 փաթեթի պարունակությունը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն։ Վարույթն իրականացնող Քննչական կոմիտեն ոստիկանությանը հանձնարարություն է տվել վերը նշված անձանց ներկայացնել Կոմիտե։

 Ուշագրավ
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
Փետրվարի 6–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +11, իսկ փետրվարի 7–ին՝ +13 աստիճան
Նա ասել է նաև, որ ինքը չի հարցաքննվել
---