Փաշինյան․ Պատրաստ ենք ապահովել գերիների «բոլորը բոլորի դիմաց վերադարձի» սկզբունքը

Փաշինյան․ Պատրաստ ենք ապահովել գերիների «բոլորը բոլորի դիմաց վերադարձի» սկզբունքը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ ՀՀ–ն պատրաստ է ապահովել բոլոր գերիների, պահվող անձանց, կալանավորված անձանց «բոլորը բոլորի դիմաց վերադարձի» սկզբունքը։

Նա հավելել է, որ ՀՀ–ն պատրաստ է նաև սերտորեն համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում՝ նշելով, որ Հայաստանի 1016 քաղաքացի համարվում է անհետ կորած:

«Պատրաստ ենք համագործակցել ականազերծման հարցում: Դեռևս 2021–ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղից ստացել և Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի առկա բոլոր քարտեզները: Մենք սա արել ենք առանց նախապայմանների, որպես բարի կամքի դրսևորում, բայց, Ադրբեջանը դա ընկալեց ոչ թե որպես խաղաղությանն ուղղված քայլ, այլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ», - ասել է վարչապետը։

Ըստ պաշտոնական տվյալների, ադրբեջանական գերության մեջ 33 հայ զինծառայող և քաղաքացիական անձ կա, չհաշված վերջին կալանավորումները։ Հայ իրավապաշտպանների տվյալներով` Ադրբեջանում գերության մեջ մոտ 80 հայ կա։

 Ուշագրավ
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
Նա հավելել է, որ այս պարագայում դուրս է մնում նաև երաշխավորի հարցը
---