30 ապրիլի 2009 - 18:56 AMT
Հայաստանի սպառողական շուկայում մարտ-ապրիլի ամիսներին գնաճը կազմել է 4.6%
2009թ. ապրիլին Հայաստանի սպառողական շուկայում դեռեւս պահպանվել են ընթացիկ տարվա մարտին արձանագրված գնաճի միտումները:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, երկու ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 4.6%, այդ թվում, ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 3.2%-ով:

Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 2.8%-ով, իսկ ծառայությունների սակագներինը` 5.6 %-ով: