Գազայում հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով կան հարյուրավոր զոհեր․ ՀԱՄԱՍ–ն ու Իսրայելն իրար են մեղադրում18 հոկտեմբերի 2023 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Գազայում հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով կան հարյուրավոր զոհեր․ ՀԱՄԱՍ–ն ու Իսրայելն իրար են մեղադրում, գրում է Associated Press-ը։ Հորդանանը չեղարկել է հոկտեմբերի 18–ին նախատեսված քառակողմ հանդիպումն ԱՄՆ նախագահի, Եգիպտոսի նախագահի, Պաղեստինի ինքնավարության և Հորդանանի թագավորի մասնակցությամբ։ Հիվանդանոցի հրթիռակոծումը բողոքի ցույցերի պատճառ է դարձել Հորդանանի Արևմտյան ափին, Ստամբուլում և Ամմանում։ Պաղեստինի առողջապահության նախարարը հայտարարել է, որ փլատակների տակից դեռ մարմիններ են հանում, գրում է BBC-ն։ Իսրայելի զինուժը շարունակում է լայնածավալ գործողություն նախապատրաստել ՀԱՄԱՍ–ի դեմ Գազայի հատվածում։ Հումանիտար բեռների առաքման համար հրադադարի վերաբերյալ առաջարկն Իսրայելի կառավարությունը մերժել է։ Հիվանդանոցի հրթիռակոծումն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Իսրայել այցի շեմին դատապարտել են աշխարհի բազում երկրներ։ ՌԴ–ն և ԱՄԷ–ն ՄԱԿ ԱԽ նիստ են պահանջել։ Հոկտեմբերի 7–ի վաղ առավոտյան իսրայելցիներն արթնացել են զանգվածային հրթիռակոծություններից, որոնք իրականցվում են Գազայի հատվածից։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Իսրայելում ռազմական դրություն է հայտարարվել։ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցնում Գազայի հատվածին, որտեղ նույնպես շատ են զոհերը։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, որ Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ չկան։ ՀՀ–ն Իսրայելից մոտ 150 ՀՀ քաղաքացու և ազգությամբ հայի է տարհանել։ ՄԱԿ ԱԽ–ն հոկտեմբերի 8–ին տեղի ունեցած փակ նիստի արդյունքում հայտարարություն չի ընդունել պաղեստինա–իսրայելյան համակարտության գոտում իրավիճակի վերաբերյալ։ Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |