19 հոկտեմբերի 2023 - 19:22 AMT
Լիտվայի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Լիտվայի վարչապետը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հաղորդում է Արմենպրեսը։

Լիտվայի վարչապետը շրջայց է կատարել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծառ տնկել Ծիծեռնակաբերդի հիշողության պուրակում։

Լիտվայի վարչապետին ուղեկցել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։