Երևանն Ամանորին Մոսկվայից թռիչքների ամենաբյուջետային ուղղությունների թվում է

Երևանն Ամանորին Մոսկվայից թռիչքների ամենաբյուջետային ուղղությունների թվում է

PanARMENIAN.Net - Ճամփորդությունների պլանավորման One Two Trip ծառայությունը ներկայացրել է Ամանորյա տոներին ամենամատչելի ավիատոմսերը։ Ըստ ուսումնասիրության, Երևանը Մոսկվայից թռիչքների ամենաբյուջետային ուղղությունների թվում է, հայտնում է «Իզվեստիան»։

Ծառայության փորձագետները համեմատել են տոմսերի գները դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ի միջակայքի համար։

Մոսկվայից արտասահման մատչելի ավիատոմսեր կարելի է գնել դեպի Մինսկ, Աստանա, Բիշքեկ, Երևան և Ալմաթի։

Մատչելի են համարվել նաև ավիատոմսերը Սոչիից Գյումրի և Երևան, Եկատերինբուրգից Երևան։

 Ուշագրավ
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
---