Politico. Ֆրանսիան հասկացրել է, որ Ադրբեջանի սպառնսլիքների լուռ դիտորդ չի լինի

Politico. Ֆրանսիան հասկացրել է, որ Ադրբեջանի սպառնսլիքների լուռ դիտորդ չի լինի

PanARMENIAN.Net - Politico պարբերականը, անդրադառնալով Հայաստանին սպառազինության որոշ տեսակներ վաճառելու Ֆրանսիայի որոշմանը, գրել է, որ Ֆրանսիան հասկացրեց, որ չի պատրաստվում լուռ դիտորդ լինել Ադրբեջանի կողմից սպառնալիքների ֆոնին։

Նշվում է, որ Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր Հայաստանին հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառելու մասին՝ հիմնավորելով դա այն դիտարկմամբ, որ մեծանում են «մտավախությունները, որ Ադրբեջանը, անցած ամիս Լեռնային Ղարաբաղը գրավելուց հետո, կարող է հարձակվել հարևան Հայաստանի վրա»։

Հիշատակվում է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մտահոգություն այն մասին, որ Ադրբեջանի տարածաշրջանային հավակնություններն այդքանով չեն ավարտվում և բոլոր հայացքներն այժմ ուղղված են «Զանգեզուրի միջանցքին»՝ ցամաքային հատվածին, որն անցնում է Հայաստանի և Իրանի սահմանի երկայնքով:

Պաբերականը նաև մեջբերել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հայտարարությունը․ «Նույնիսկ եթե մենք միևնույն ռազմական ու քաղաքական դաշինքներում չենք, մենք ենթադրում ենք, որ պաշտպանական համագործակցությունը հիմնված է պարզ սկզբունքի վրա՝ դուք պետք է կարողանաք պաշտպանել ձեզ և ձեր քաղաքացիական բնակչությանը»։

Աղբյուրը գրում է, որ Արևմուտքի կողմից Հայաստանին ցուցաբերվող քաղաքական աջակցությունն աճում է այն ժամանակ, երբ Հայաստանն աշխատում է իրեն Ռուսաստանից հեռու պահել։

Նշվում է, որ Փարիզը սկսեց ակտիվացնել ռազմական համագործակցությունը Երևանի հետ 2022–ի սեպտեմբերին, սակայն Ադրբեջանի հարձակումը դրդեց Ֆրանսիային արագացնել ռազմական կապերի խորացումը։ Նշվում է, որ Ֆրանսիան ռազմական կցորդ է նշանակել Հայաստանում։

Նշվում էնաև, որ Արևմուտքի կողմից աճող քաղաքական աջակցությունը գալիս է այն ժամանակ, երբ Հայաստանը փորձում է հեռանալ Ռուսաստանից:

«Չնայած Մոսկվայի գլխավորած ՀԱՊԿ ռազմական դաշինքի անդամ լինելուն, Ադրբեջանի դեմ հակամարտությունում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված օգնության կոչերն անարձագանք մնացին, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն նածորդ ամիս Politico -ին ասաց, որ ժամանակն է դադարեցնել պաշտպանության համար հույսը Ռուսաստանի վրա դնել»,– ասվում է հոդվածում։

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն, որտեղ Հայաստանի հետ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել։Փաստաթղթի ստորագրմանը նախորդել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ընթերցեք նաև․ Ֆրանսիան կաջակցի ՀՀ ԶՈւ հատուկ ջոկատների նախապատրաստմանը․ Նախարարը ներկայացրել է կետերը

 Ուշագրավ
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
---