EasyPay-ի և Armenian Code Academy-ի գործակցությունը՝ արցախցիներին ուսուցման ֆինանսավորում տրամադրելու համար

EasyPay-ի և Armenian Code Academy-ի գործակցությունը՝ արցախցիներին ուսուցման ֆինանսավորում տրամադրելու համար

PanARMENIAN.Net - EasyPay ֆինտեխ ընկերությունը ուրախ է սկսել իր համագործակցությունը Armenian Code Academy-ի հետ, որի հիմքում Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցելն է։

Կարևորելով կրթության դերը՝ EasyPay-ը տրամադրում է 11 կրթաթոշակ՝ ACA-ում անվճար սովորելու համար։ Ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել ամենապահանջված դասընթացներին ու ունենալ ներկայում ամենամեծ տարածումն ունեցող մասնագիտությունները շուկայում։

Կրթաթոշակները տրամադրվում են ծրագրավորման, գրաֆիկ դիզայնի, UI/UX դիզայնի, մեքենայական ուսուցման, տվյալագիտության, տվյալների վերլուծության դասընթացներին մասնակցելու համար։ Դասընթացներն անցկացվում են ինչպես սկսնակ, այնպես էլ խորացված մակարդակներով։

EasyPay-ը հավատում է, որ համագործակցությունը կծառայի իր նպատակին, և մեր հայրենակիցները կկարողանան իրացնել իրենց ներուժը Հայաստանում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---