Կանադայի ԱԳ նախարարը Ջերմուկում դիտարկել է իրավիճակն Ադրբեջանի հետ սահմանին

Կանադայի ԱԳ նախարարը Ջերմուկում դիտարկել է իրավիճակն Ադրբեջանի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին այցելել է Ջերմուկի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքեր, ծանոթացել այդ հատվածում Ադրբեջանի հետ սահմանին առկա իրավիճակին։

Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայացրել է օպերատիվ իրավիճակը և տվյալներ փոխանցել այդ հատվածում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի վերաբերյալ, հայտնում է Արմենպրեսը։

Բադասյանը մանրամասնել է, որ այդ հատվածում Ադրբեջանը մխրճվել և զավթել է 7600 հեկտար տարածք։

Կանադայի արտաքին գործերի նախարարը իր այցը սկսել է Ջերմուկում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ այցով։ Նա նշել է, որ Կանադան ԵՄ-ից դուրս առաջին երկիրն է, որը միանում է ՀՀ–ում ԵՄ առաքելությանը, հայտնում է Արմենպրեսը։

«Շատ հաճելի է Ջերմուկում գտնվելը՝ ավելին իմանալու այն աշխատանքի մասին, որ իրականացրել է Եվրոպական Միության առաքելությունը, որին միանում է Կանադան։ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը միանում է այս առաքելությանը։ Այսպիսով, մենք կքննարկենք լոգիստիկ հարցեր, թե ինչպես կարող ենք ինտեգրվել այս կարևոր առաքելությանը, որը կարևոր է տարածաշրջանի հումանիտար հարցերը հասցեագրելու, ինչպես նաև խաղաղություն և կայունություն բերելու առումով»,- ԵՄ դիտորդների հետ հանդիպմանն ասել է Ջոլին։

Ջոլին նաև հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։

Հոկտեմբերի 25–ին Երևանում տեղի է ունեցել Կանադայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը։ Դրոշը բարձրացրել են Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մելանի Ժոլին և ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները։

 Ուշագրավ
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
Նա հավելել է, որ այս պարագայում դուրս է մնում նաև երաշխավորի հարցը
---