Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ օրակարգը

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ օրակարգը

PanARMENIAN.Net - Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական համագործակցության օրակարգին, այդ թվում՝ երկկողմ տնտեսական կապերին, առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---