27 հոկտեմբերի 2023 - 11:27 AMT
Կանադայի ԱԳ նախարարի գրառումը՝ Ծիծեռնակաբերդ այցից հետո․ Հիշում ենք և պահանջում

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին X-ի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել Ծիծեռնակաբերդ այցից և գրառում արել, որն ավարտվում է հայատառ՝ «Հիշում ենք և պահանջում» արտահայտությամբ։

Ժոլին Երևանում էր երկօրյա այցով։

«1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել է ավելի քան 1․5 միլիոն հայ: Այստեղ` Երևանում, մենք շարունակում ենք հարգել զոհերի հիշատակը և պարտավորվում ենք երբեք չմոռանալ մեր պատմության այդ մութ դրվագը»,– ասվում է գրառման մեջ։

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: