Ռուբեն Թովմասյան. Դուրս գալով կոալիցիայից, Դաշնակցությունը չի փրկում իրեն, հակառակը, նվաստացնում է 1 մայիսի 2009 - 00:37 AMT PanARMENIAN.Net - «Կոալիցիային իրենց մասնակցությունը դադարեցնելու որոշումը կուսակցության անդամները հիմնավորում են անհամաձայնությամբ Թուրքիայի հետ կնքված «ճանապարհային քարտեզի» հետ: Սակայն ՀՅԴ-ն հրաժարվում է բացել փակագծերը եւ պարզաբանել, թե հատկապես ինչ է ասվում այս փաստաթղթում, ինչից մենք պետք է զգուշանանք: Դուրս գալով կոալիցիայից, Դաշնակցությունը չի փրկում իրեն, հակառակը, նվաստացնում է»,-այսօր հայտարարել է Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը: Նրա խոսքերով, ՀՅԴ-ն քայլեր է անում, որոնք անհամատեղելի են կուսակցության պատմության հետ, օրինակ, կուսակցության անդամները հայտարարում են, թե դուրս են գալիս իշխող կոալիցիայից, սակայն դեռեւս չկա նախագահի հրամանագիրը նախարարների լիազորությունների դադարեցման մասին, խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարները դեռեւս չեն կողմնորոշվել` շարունակելու են աշխատանքը թե ոչ: «Ուղղակի անհանդուրժելի է, որ իշխանությունները մտադիր են խորհրդարանի ամենակարեւոր ոլորտները` արտաքին քաղաքականությունն ու ազգային անվտանգությունը վստահել այն ուժերին, որոնք դժվարին պահին դուրս են գալիս կոալիցիայից եւ չեն ցանկանում պատասխանատվություն կրել երկրում »,-հայտարարել է նա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |