Հերացի փողոցում երթևեկությունը կփոփոխվի

Հերացի փողոցում երթևեկությունը կփոփոխվի

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հերացի փողոցում:

Առաջին երթևեկելի գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

 Ուշագրավ
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
Փետրվարի 6–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +11, իսկ փետրվարի 7–ին՝ +13 աստիճան
Նա ասել է նաև, որ ինքը չի հարցաքննվել
---