3 նոյեմբերի 2023 - 18:08 AMT
ԱԳ փոխնախարար․ Դիտարկում ենք դիտորդների քանակի ընդլայնում և որոշ նոր գործառույթների ավելացում

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ԵՄ-ի հետ նախատեսվող նոր պայմանագրի ստորագմանը, ասել է, որ դիտարկում են դիտորդների քանակի ընդլայնում և որոշ նոր գործառույթների ավելացում։

Փոխնախարարը հստակեցրել է, որ խոսքն անզեն դիտորդների մասին է:

«Պայմանագիրը դիտորդների կարգավիճակի մասին է, որը ներառում է բուժօգնությունը, փոխադրամիջոցների օգտագործումը և այլն: Մանդատի ուժեղացումն այս պահին դիտարկում ենք որպես այդ քանակի ընդլայնում և որոշ նոր գործառույթների ավելացում»,- հայտարարել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ փաստաթուղթը բանակցային փուլում է:

«Մանրամասները չեմ կարող ասել, բայց ընդլայնումն առաջնային հարց է»,-հայտարարել է Պարույր Հովհաննիսյանը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ այդ հարցում դրական արձագանքներ կան ԵՄ-ից և անդամ երկրներից:

ԵՄ դիտորդական առաքելությունը նոյեմբերի 1–ին Եղեգնաձորում նոր գրասենյակ է բացել՝ տեղեկացնելով՝ պարեկների թիվն այս պահին հասնում է 1000-ի, դիտորդներինը՝ 100-ի։ Ռիտերը տեղեկացրել է, որ ԵՄ առաքելությանը միացել է Կանադան և որ ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարեվերջ։

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն աշխատանքը սկսել է 2023 թվականի փետրվարից՝ երկու տարի ժամկետով։