Հայաստանի թեկվանդոյի երիտասարդական հավաքականը պատրաստվում է Շվեյցարիայում ԵԱ-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի թեկվանդոյի երիտասարդական հավաքականը մայիսի 7-ին կժամանի Թեհրան, որտեղ մայիսի 21-ին տեղի կունենա ուսումնամարզական հավաք: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին Հայաստանի Թեկվանդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ղահրամանյանը, հայ թեկվանդոիստները հավաքից կվերադառնան մայիսի 22-ին, իսկ 26-ին կմեկնեն Ստոկհոլմ` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:



«Արդեն հայտնի է հավաքականի կազմը ԵԱ-ում: Թեկվանդոիստների պատվիրակությունը կգլխավորեմ ես, իսկ Հայաստանը Ստոկհոլմում հավաքականի գլխավոր մազիչ Ռահիմ Սամեհի գլխավորությամբ կներկայացնեն Հայկազ Սամվելյանը (մինչեւ 59 կգ ք/կ), Գուրգեն Հարությունյանը (մինչեւ 63 կգ) եւ Վահագն Աղեկյանը (մինչեւ 67 կգ): Մենք մեր մարզիկներից միայն բարձր արդյունքներ ենք սպասում»,- ասել է Ղահրամանյանը:



Թեկվանդոիստների պատվիրակությունը Շվեյցարիայից կվերադառնա հունիսի 1-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---