20 հունիսի 2002 - 20:39 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Իր ապակառուցողական քաղաքականությամբ Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Արեւելյան դեպարտամենտի պետի տեղակալ Դոմինիկ Շրեդերի հետ ունեցած հանդիպման ընթացքում: Հովհաննիսյանի խոսքերով, տնտեսական համագործակցությունը նախադրյալ է ստեղծում տարածաշրջանային հակամարտությունների լուծման համար, այնինչ «Ադրբեջանը դեմարկացիոն գծեր է ստեղծում եւ հետաձգում է ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումը»: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: