ԱՄՆ-ում հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժերը համարում են Օբամայի ձեռքբերումներից մեկը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա տեղաշարժերը դիտարկում են որպես ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի պաշտոնավարման հարյուր օրվա արտաքին քաղաքական ձեռքբերումներից մեկը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Համմերը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ: «Մենք գտնում ենք, որ կարեւոր ձեռքբերում ենք արձանագրել հայ-թուրքական հարաբերություններում: Մենք ամեն կերպ աջակցելու ենք այդ գործընթացին»,- հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:



Մայքլ Համմերի խոսքով, Թուրքիան հանդիսանում է ԱՄՆ կարեւոր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը: «Մենք հավատում ենք, որ ներկայումս առաջընթացի համար լավ հիմք կա: Այդ իսկ պատճառով ԱՄՆ նախագահը կարեւոր համարեց այցելել Թուրքիա: Մենք հուսով ենք, որ մենք բաց երկխոսություն եւ կարծիքների փոխանակում կունենանք թուրքական կառավարության հետ»,- հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, գրում է Hurriyet Daily News-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---