Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը

Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։

Այդ մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Տաթևիկ Պետրոսյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա և չի մասնակցի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունենալիք ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպմանը»,- նշել է Պետրոսյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին Բիշքեկում։ Հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---