Ալիևը զորահանդեսի է մասնակցել ամայի Ստեփանակերտում![]() 8 նոյեմբերի 2023 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զորահանդեսի է մասնակցել ամայի Ստեփանակերտում։ Նրան ուղեկցել են կինն ու որդին՝ Հեյդար Ալիևը։ Ադրբեջանական ԱՊԱ–ն գրում է, որ զորահանդեսի ժամանակ ցուցադրվել է որպես ավար հայերից առգրավված ռազմական տեխնիկան։ Տեխնիկայով ընդամենը մի քանի լուսանկար է ներկայացված։ Մինչդեռ Արցախի պաշտոնյաները հայտարարել են, որ զենքն ու ռազմատեխնիկան հանձնել են ՌԴ խաղաղապահներին։ ՌԴ ՊՆ–ն, իր հերթին հայտնել էր, որ ռազմատեխնիկան ուղարկվել է Ռուսաստան «պլանային վերանորոգման»։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |