Բրոքերային հաշվի բացում ու գրանցում օնլայն. MyInvest-ի նոր հնարավորությունները![]() 8 նոյեմբերի 2023 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկի MyInvest հարթակի միջոցով արդեն հնարավոր է առցանց բացել բրոքերային հաշիվ` րոպեների ընթացքում և առանց բանկ այցելելու լրացուցիչ անհրաժեշտության: Հաշվի բացումից հետո հաճախորդները կարող են 24/7 ռեժիմով առցանց կատարել արժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին։ 2022-ի աշնանը MyAmeria բջջային հավելվածում գործարկված MyInvest-ը դինամիկ զարգացող գործիք է, որը շարունակ կատարելագործվում ու մեծացնում է հնարավորությունները: Այն առաջինն է շուկայում, որ մեկ հարթակի միջոցով հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային շուկաների և 20,000-ից ավելի օտարերկրյա բաժնետոմսերի ու պարտատոմսերի: Հարթակում հասանելի են նաև հայկական ընկերությունների բաժնետոմսեր, կորպորատիվ և պետական պարտատոմսեր, այդ թվում` եվրապարտատոմսեր։ MyInvest հարթակը հնարավորություն է տալիս ներդրումներ իրականացնելու և խնայողության այլընտրանքային տարբերակներ բացահայտելու, քանի որ հարթակի միջոցով բաժնետոմսերով, պարտատոմսերով և այլ ֆինանսական գործիքներով գործարքների կնքումը հնարավորինս պարզեցված է․ մեկ սեղմումով ներդրողը կարող է տեղադրել բաժնետոմսերի, պարտատոմսերի, ETF-ների գնման կամ վաճառքի պատվերներ, հետևել դրանց կատարման ընթացքին, ինչպես նաև ցանկացած պահի հետևել կնքված գործարքների / պորտֆելի փոփոխություններին։ Բացի այդ, Ամերիաբանկը պատրաստել է տեղեկատվական-ուսուցողական հոլովակների շարք այն մարդկանց համար, ովքեր նոր են սկսում ուսումնասիրել արժեթղթերի շուկան ու ներդրումային տարբերակները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |