«Փաստինֆո»․ Ադրբեջանի կողմից Pegasus–ով ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելու դեպքերով ՀՀ ԱԱԾ-ն քննություն չի նախաձեռնել

«Փաստինֆո»․ Ադրբեջանի կողմից Pegasus–ով ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելու դեպքերով ՀՀ ԱԱԾ-ն քննություն չի նախաձեռնել

PanARMENIAN.Net - Իսրայելական Pegasus լրտեսական ծրագրով Ադրբեջանի կողմից ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելու և գաղտնալսելու փորձերն իրավապահների կողմից, օրենքով սահմանված կարգով, իրավական գնահատականի չեն արժանացել, անգամ վարույթ չի նախաձեռնվել, հայտնում է «Փաստինֆոն»։

Apple ընկերությունը հոկտեմբերի 30-ին կրկին ահազանգեր էր տարածել իր օգտատերերի դեմ Pegasus ծրագրով հարձակումների մասին։ Նման ահազանգեր ՀՀ քաղաքացիները՝ հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները ստանում են բազմիցս։ Հայտնի է ավելի քան 20 անձանց գաղտնալսման մասին։ Ընդ որում, գաղտնալսումներն իրականացվում են նաև Ադրբեջանից։ ԵԽԽՎ թիվ 2513 բանաձևում նշվել է Ադրբեջանի կողմից ՀՀ առնվազն 12 գործչի գաղտնալսելու մասին, արձանագրվել, որ իսրայելական «Պեգասուս» ծրագիրն Ադրբեջանի կողմից որպես անդրազգային նպատակային հսկողության օրինակ է: Այլ խոսքով՝ Ադրբեջանը դա կիրառում է որպես կիբերզենք։

ԶԼՄ-ն գրավոր հարցում է ուղարկել ԱԱԾ՝ պարզելու, թե կառույցում քանի քրեական վարույթ է նախաձեռնվել վերոնշյալ ծրագրով ՀՀ քաղաքացիներին, այդ թվում՝ պետական, քաղաքական, հանրային գործիչներին գաղտնալսելու կամ գաղտնալսման փորձերի դեպքերի առթիվ, քանի անձ է տուժող ճանաչվել և արդյո՞ք քրեական վարույթ է նախաձեռնվել նաև Ադրբեջանի կողմից ՀՀ քաղաքացիների գաղտնալսման դրվագով։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում հարցմամբ նշված հանգամանքների վերաբերյալ քրեական վարույթ չի իրականացվում»,- նշված է ԱԱԾ պատասխանում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---