Օհանյան․ Ամեն ինչ պետք է անենք, որ վերադառնանք Արցախ՝ տիրոջ կարգավիճակով![]() 8 նոյեմբերի 2023 - 19:03 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախյան հակամարտությունը չի ավարտվել՝ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերադառնանք Արցախ՝ տիրոջ կարգավիճակով։ Նա նշել է նաև, որ ցավն անտրտունջ տանելը քիչ է՝ պետք է պայքարել։ «Արցախյան հակամարտությունը չի ավարտվել։ Ադրբեջանն իր հանցագործ կեցվածքով այն ավելի խորացրեց։ Ու թեև բոլորս մեծ ցավ ենք ապրում այսօր, սակայն ցավն անտրտունջ տանելը քիչ է․ պետք է պայքարել։ Ոչ ոք չի կարող զրկել հողը մայրությունից։ Ոչ ոք չի կարող զրկել մեզ մեր Մայր հողից։ Նա սպասում է մեզ։ Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերադառնանք Արցախ՝ տիրոջ կարգավիճակով։ Իսկ դրա համար հայ ժողովրդի միասնական կամքն ու գործողությունները, հայկական երկու պետությունների ամբողջ ներուժը կիրառելը և միջազգային ընդունված ձևաչափով բանակցային գործընթացի արագ վերականգնումը այլընտրանք չունեն։ Դանդաղելը կամ հապաղելը շատ վտանգավոր է ու կործանարար»,–գրել է նա։ Նոյեմբերի 8–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զորահանդեսի է մասնակցել ամայի Ստեփանակերտում։ Նրան ուղեկցել են կինն ու որդին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |