Երեւանում ընդդիմությունը ցույց է անցկացնում 1 մայիսի 2009 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Այս պահին Երեւանում Հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի դիմաց տեղի է ունենում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կողմից կազմակերպված ընդդիմության ցույցը:Հայաստանի ոստիկանությունը չի խոչընդոտել ցույցի անցկացմանը, սակայն հայտարարել է, որ ցույցի համար նախատեսված երթն արտոնված չէ քաղաքային իշխանությունների կողմից: Բարձրանալով ամբիոնի մոտ` ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ երթը կթույլատրվի բացառապես տոնի առթիվ եւ պայմանով, որ կազմակերպիչները կերաշխավորեն հասարակական կարգի պահպանումը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողներին հաղորդել է, որ իրենք զգուշացում են ստացել քաղաքում առկա կասկածելի խմբավորումների մասին, բայց այդ փաստին ոստիկանության ուշադրությունը գրավելու փորձերն անարդյունք են եղել: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչ խմբավորումներ են դրանք եւ ով է նրանց մեջքին կանգնած, Զուրաբյանը պատասխանել է, որ իրեն դա հայտնի չէ, սակայն նրանք կարող են վտանգ ներկայացնել ՀԱԿ ցուցարարների եւ անդամների համար: Հավաքվածների առաջ ելույթ ունեցած ՀԱԿ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը հայտնել է, որ իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում են գյուղական շրջաններից մարդկանց ներհոսքին, իսկ Երեւան գալ ցանկցացողներին հաճախ կանգնեցնում են սպառնալիքներով: Մատենադարանի մոտ ցույցին հավաքվել է Հայ ազգային կոնգրեսի ողջ ղեկավարությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ցույցի մասնակիցների թիվը մոտ 7-8 հազար է: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |