Վարչապետը մասնակցել է «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի» բացմանը

Վարչապետը մասնակցել է «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի» բացմանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրոնյար պալատում մասնակցել է «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի» բացման արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Կրիտսալինա Գեորգիևան, Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան, մի շարք երկրների առաջնորդներ, կառավարությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Մասնակիցներին դիմավորել է «Փարիզի խաղաղության համաժողովի» գլխավոր տնօրեն Անջել Գուրրիան: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Հաջորդիվ վարչապետը մասնակցելու է «Համագործակցությունը մրցակցության պայմաններում խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» խորագրով պանելային քննարկմանը:

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների կարևորությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---