ԱԽ քարտուղար․ ՀՀ–ն ակնկալում է Եվրոպայի հետ ամրապնդել անվտանգային գործակցությունը

ԱԽ քարտուղար․ ՀՀ–ն ակնկալում է Եվրոպայի հետ ամրապնդել անվտանգային գործակցությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում անցկացվող «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան–Եվրոպա» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է եվրոպական երկրների հետ ամրապնդել անվտանգային գործակցությունը։

Նրա խոսքով` Արևմուտքի հետ ուժեղ հարաբերություններ ստեղծելու համար պետք է ուժեղ կապ լինի գործադիրի, օրենսդիրի, քաղաքացիական հասարակության և տնտեսության մեջ, գրում է Sputnik Արմենիան։

«Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի և ԵՄ երկրների հետ: Բացվել են նոր հնարավորություններ, որոնք տարբեր տեսակի են: Երևի անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել: Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիքներ ունենք, որ և հավաքական Եվրոպայի, և անհատական երկրների հետ մենք կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը: Ընդ որում, դրա տակ ես միայն նկատի չունեմ ռազմականը»,– նշել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ նույնիսկ տնտեսական համագործակցությունը կարող է իր ենթատեքստում ունենալ անվտանգության բաղադրիչ և ամրապնդել ՀՀ անվտանգությունը: Նա վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է դրան։

Գրիգորյանը հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում, երբ վերջինս նշել էր, որ Հայաստանը համագործակցության պատրաստ է այնքանով, որքանով պատրաստ է Եվրոպան։

«Մենք ցույց ենք տվել կամք առաջ գնալու համագործակցության առումով»,– ասել է ԱԽ քարտուղարը:

Անդրադառնալով Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ այն շատ կարևոր է եղել նաև Հայաստան-ԵՄ համագործակցության, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համատեքստում:

Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով Փաշինյանը հերթական անգամ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քկմ տարածքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել համաժողովին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արձագանքելով սոցցանցերում շրջանառվող այն մտահոգություններին, թե «վարչապետը հանձնել է անկլավներն ու միջանցքը», Գրանադայում տեղի ունեցածն անվանել է «լուրջ հաղթանակ» հայկական կողմի համար։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---