Մարության․ Թույլ չենք տալու, որ ոչ կոմպետենտ կառավարմամբ վնաս հասցնեն քաղաքին

Մարության․ Թույլ չենք տալու, որ ոչ կոմպետենտ կառավարմամբ վնաս հասցնեն քաղաքին

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունն ակտիվ աշխատանք է սկսել մայրաքաղաքի կառավարման տարբեր ոլորտներում իր վերահսկողական գործառույթն իրականացնելու ուղղությամբ։

Նա նշել է, որ թույլ չեն տալու, որ ոչ կոմպետենտ կառավարմամբ վնաս հասցնել քաղաքին։

«Ավագանու մեր խմբակցությունն ակտիվ աշխատանք է սկսել Երեւանի կառավարման տարբեր ոլորտներում իր վերահսկողական գործառույթն իրականացնելու ուղղությամբ։

Մեր նախաձեռնությամբ կայացան հանրային լսումներ՝ բնապահպանական ու կանաչապատման խնդիրների վերաբերյալ։

Մեր խմբակցության հրավերով քննարկմանը մասնակցում էին համապատասխան ոլորտների գիտնականներ, մասնագետներ, հանրային գործիչներ։ Ծավալվեց աշխույժ քննարկում, որի ընթացքում արծարծվեցին մի շարք հարցեր։

Առանցքային հարցերից էր վերջերս մայրաքաղաքում մեկնարկած՝ ծառերի փոխարինման օրինականությունը եւ արդյունավետությունը։

Ի դեպ, քննարկմանը հրավիրել էինք նաեւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներին, որոնք խուսափեցին ներկա գտնվել։

Առաջիկայում սպասվում են նմանատիպ քննարկումներ քաղաքային բյուջեի, քաղաքաշինության, տրանսպորտի եւ մի շարք այլ թեմաներով։

Մենք հետեւողական ենք լինելու եւ թույլ չենք տալու, որ ոչ կոմպետենտ կառավարմամբ վնաս հասցնեն մեր քաղաքին»,–ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 10–ին կայացել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն էր, ընտրվել է ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը։ Առաջին նիստին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։ Երևանի ավագանու նիստին ընդհանուր մասնակցել է ավագանու 37 անդամ։ Նիստը բոյկոտել էին Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը և Հայկ Մարությանի գլխավոր «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---