Ամենաազդեցիկ անձնագրով երկրների վարկանիշը գլխավորում է Սինգապուրը![]() 13 նոյեմբերի 2023 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Henley & Partners խորհրդատվական ընկերությունը հրապարակել է ամենաազդեցիկ անձրագրեր ունեցող երկրների 2023թ․ ցանկը՝ ըստ տեղաշարժի ազատության իր քաղաքացիների համար։ Վարկանիշը վերլուծում է ավելի քան 200 երկրի և տարածքների վիզային պայմանները։ Առաջին հորիզոնականում Սինգապուրն է։ Այս երկրի քաղաքացիները կարող են առանց վիզայի կամ ժամանելուն պես վիզա ստանալով, այցելել 193 երկիր (227 վերլուծածից): Ճապոնիան, որը վերջին 5 տարին գլխավորում էր վարկանիշը, նահանջել է 3–րդ հորիզոնական։ 2-րդ հորիզոնականում են Գերմանիան, Իտալիան, Իսպանիան 190 միավորով։ Ճապոնիայից բացի 3–րդ տեղում են Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Շվեդիան, Հվ․ Կորեան՝ 189 միավորով։ 4–րդ տեղում են Մեծ Բրիտանիան, Դանիան, Իռլանդիան, Հոլանդիան՝ 188 միավորով, 5–րդում՝ Բելգիան, Մալթան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Պորտուգալիան, Չեխիան, Շվեյցարիան։ Վրաստանը 32–րդն է 131 միավորով։ Թուրքիան 114 միավորով զբաղեցնում է 50-րդ տեղը, Ադրբեջանը՝ 72–րդը։ Հայաստանը՝ 74-րդ տեղում է (66 միավորով)։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |