1 մայիսի 2009 - 22:30 AMT
Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել ԼՂՀ Պաշտպանության բանակի համաբանակային զորավարժություններ
Ապրիլի 17-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ներկա է գտնվել ԼՂՀ Պաշտպանության բանակի համաբանակային զորավարժություններին: Ինչպես հաղորդում է ԼՂՆ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը, երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ է հանձնել մարտական խնդիրների կատարման ժամանակ անձնական ակտիվություն եւ բարձր արդյունքներ ցուցաբերած մի խումբ զինծառայողներին: Զորավարժություններին ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պատվիրակությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: