ՀՀ–ի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայինները զորավարժություններ են անցկացրել Ատտիկայում

ՀՀ–ի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայինները զորավարժություններ են անցկացրել Ատտիկայում

PanARMENIAN.Net - Հայաստանի, Հունաստանի, Կիպրոսի հատուկ նշանակության ուժերն ու հատուկ գործողությունների ուժերը եռակողմ համատեղ զորավարժություններ են անցկացրել Ատտիկայի Նեա Պերամոս շրջանում։ Այդ մասին հայտել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը, գրում է Sputnik Արմենիան։

«2023 թվականի նոյեմբերի 6-10-ը միջազգային համագործակցության պլանավորման շրջանակներում զինված ուժերը մասնակցել են հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ գործողությունների ուժերի եռակողմ համատեղ պատրաստությանը, որն անցկացվել է Ատտիկայում՝ Նեա Պերամոս տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վարժանքների ընթացքում իրականացվել են արագ արձագանքման մարտական հրաձգություններ, մշակվել են դիպուկահարային հրաձգության, փակ տարածքներում մարտերի տեխնիկան և մարտավարությունը, փոքր մասշտաբի զորավարժությունների պլանավորումն ու անցկացումը:

Համատեղ վարժանքները Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև 2023 թվականի համատեղ գործողությունների ծրագրի մաս են կազմում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---