ՀՀ-ում ֆիզանձանց եկամուտների հայտարարագրումը մեկնարկում է 2024-ից

ՀՀ-ում ֆիզանձանց եկամուտների հայտարարագրումը մեկնարկում է 2024-ից

PanARMENIAN.Net - Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրումը Հայաստանում մեկնարկում է 2024-ից, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

2023-ի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնել մինչև 2024-ի մայիսի 1-ը ներառյալ։

Հայտարարագիրը ներկայացվելու է էլեկտրոնային տարբերակով։ Իսկ համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում, իսկ փոփոխություններ անելու և հաստատելու համար՝ նաև էլեկտրոնային ստորագրություն:

Առաջին փուլով հայտարարատու պետք է համարվեն այն քաղաքացիները, որոնք հանրային ծառայությունների մասին օրենքի համաձայն զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ, այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են բաժնետեր մի կազմակերպությունում, որի եկամուտները 2022 թվականի արդյունքներով գերազանցել են 1 միլիարդ դրամը:

Հարկային մարմնի տրամադրած նույնականացման տվյալներով՝ հայտարարատուն, մուտք գործելով հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, այնտեղ գտնելու է իր համար նախալրացված հայտարարագիրը, ստուգելու է լրացված տվյալների ճշտությունը, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ կամ լրացումներ է կատարելու և հաստատելու հայտարարագրերի վերջնական տարբերակը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---