Մոսկվայում խոզի գրիպի կասկածները չեն հաստատվել

PanARMENIAN.Net - Պարզվեց, որ ուրբաթ օրը Մոսկվայում խոզի գրիպի կասկածով հոսպիտալացված երկու ռուս կնոջ մոտ պարզապես մրսածություն էր: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշենկոն: Երկու կանայք էլ Ռուսաստան ժամանել էին ԱՄՆ-ից:



Նրանցից առաջինը Ռուսաստան էր ժամանել հինգշաբթի առավոտյան: Նա ԱՄՆ-ում եղել է մի քանի ամիս: Կինը ջերմությունով հոսպիտալացվել էր I-ին ինֆեկցիոն հիվանդանոց: Երկրորդ հոսպիտալացված կինը Սմոլենսկի բնակչուհի էր, ով Նյու Յորքում ուսումնասիրում էր անգլերեն լեզուն: Նրան ինքնաթիռից իջեցրել էին ջերմությամբ եւ հոսպիտալացրել, հաղորդում է Medportal.ru-ն:



Մայիսի 1-ի դրությամբ վարակ արձանագրվել է աշխարհի 11 երկրում: Հիվանդությունը հաստատվել է 331 մարդու մոտ: Լաբորատոր հաստատված 156 դեպք արձանագրվել է Մեքսիկայում` որը դարձել է համաճարակային բռնկման աղբյուր: Հարավային Ամերիկայում խոզի գրիպի առաջին դեպքի մասին տվյալներն առայժմ պաշտոնական վիճակագրության մեջ չեն ներառվել: Ինչպես հաղորդում է AFP-ին, վկայակոչելով առողջապահության մարմինները, հիվանդության մեկական դեպք գրանցվել է նաեւ Դանիայում եւ Հոնկոնգում:



Վարակվածներից 10 մարդ (ինը` Մեքսիկայում եւ մեկը` ԱՄՆ-ում) վախճանվել են: Աշխարհի մյուս երկրներում խոզի գրիպից մահացածներ չկան:



Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական խորհուրդների համաձայն, նրանք, ովքեր ցանկանում են իրենց զերծ պահել խոզի գրիպով վարակվելուց, պետք է ձեռքերը լավ լվանան օճառով եւ դիմեն բժշկի մրսածության ախտանշանների դեպքում: ԱՀԿ-ը խոզի գրիպի պանդեմիան ճանաչել է «անխուսափելի»:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---