Վարչապետ․ Ադրբեջանի հետ հստակեցնելու մի քանի առանցքային հարցեր կան

Վարչապետ․ Ադրբեջանի հետ հստակեցնելու մի քանի առանցքային հարցեր կան

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցին, ասել է, որ հստակեցնելու մի քանի առանցքային հարցեր կան։ Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է։

«Ամեն անգամ մենք Ադրբեջանի, երևի, Ադրբեջանը մեր հայտարարությունների, որոշ գործողությունների մեջ տեսնում ենք պայմանավորվածություններից հրաժարվելու ու ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային աշխատանքի վրա», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Ըստ Փաշինյանի՝ առանցքային հարցերից մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղաթահարման մեխանիզմի ձևակերպումն է։

«Ցավոք, այդպես է իրողությունը, որ յուրաքանչյուր նախադասություն երբեմն հնարավոր է լինում տարբեր կերպ մեկնաբանել, հետևաբար, պետք է շատ հստակ մեկնաբանություն ունենանք, թե տարբեր մեկնաբանությունների դեպքում ինչպես ենք դա հաղթահարելու։ Մյուսն անվտանգության երաշխիքների ստեղծումն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի», - պարզաբանել է Փաշինյանը։

Նա ասել է, որ մտադիր է ակտիվացնել այս հարցերի հաղթահարմանն ուղղված դիվանագիտական ու քաղաքական աշխատանքը, իսկ ընթացքի մասին կզեկուցի հանրությանը։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է` ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերաբերյալ պայմանավորվածությունը կախված է Բաքվից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---