ԶԼՄ․ ՀԱՄԱՍ–ն ու Իսրայելը համաձայնվել են եռօրյա հրադադարի

ԶԼՄ․ ՀԱՄԱՍ–ն ու Իսրայելը համաձայնվել են եռօրյա հրադադարի

PanARMENIAN.Net - Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ու Իսրայելի իշխանությունները համաձայնվել են եռօրյա հրադադար հաստատել Գազայի հատվածում, գրում է ՏԱՍՍ–ը՝ Al Arabiya հեռուստաալիքին հղումով։

Ըստ տեղեկատվության, «կողմերի միջև համաձայնությունը ներառում է եռօրյա հրադադար»: Նշվում է նաև, որ Իսրայելը հավանություն է տվել «ՄԱԿ հսկողությամբ վառելիքի սահմանափակ քանակի տեղափոխմանը» պաղեստինյան անկլավ։

Որոշ ժամանակ առաջ հեռուստաալիքը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ–ն ու Իսրայելը պայմանավորվել են որպես պատանդ Գազայում պահվող 50 կանանց փոխանակման մասին՝ Իսրայելի բանտերում պահվող 50 պաղեստինցի կանանց ու դեռահասների դիմաց։

Ժամկետների մասին ոչինչ չի հաղորդվում։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն այլևս չի վերահսկում Գազայի հատվածը։

ՀԱՄԱՍ–ն իշխանության է եկել Գազայում 2007–ին ընտրությունների արդյունքում, այնուհետև բռնի դուրս է մղել քաղաքական ընդդիմադիրներին։ Այդ ժամանակից ի վեր այդ խմբավորման գրոհայինները մի քանի անգամ պատերազմել են Իսրայելի դեմ։

Հոկտեմբերի 7–ի վաղ առավոտյան իսրայելցիներն արթնացել են զանգվածային հրթիռակոծություններից, որոնք իրականցվում են Գազայի հատվածից։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Իսրայելում ռազմական դրություն է հայտարարվել։ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցնում Գազայի հատվածին, որտեղ նույնպես շատ են զոհերը։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, որ Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ չկան։ ՀՀ–ն Իսրայելից մոտ 150 ՀՀ քաղաքացու և ազգությամբ հայի է տարհանել։

Photo. Reuters
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---