Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ-ն չեն պարզաբանել` ինչու չեն մասնակցում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին![]() 18 նոյեմբերի 2023 - 15:27 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը Երևանում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ըստ խորհրդարանական վեհաժողովի կանոնադրության, աշնանային նստաշրջանում փաստաթղթեր չեն ընդունվում, ավելի շատ քննարկումների հարթակ է։ Նա նաև հայտնել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ-ն չեն պարզաբանել, թե ինչու չեն մասնակցում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին, գրում է Panorama.am-ը։ «Ես գիտեմ, որ երեկ ՌԴ պատվիրակությունը դիմել է խորհրդարանական վեհաժողովի նախագահին նամակով՝ տեղեկացնելով ընդամենը, որ իրենց պատվիրակությունը չի մասնակցելու այս նստաշրջանին։ Իսկապես չգիտեմ, թե որն է պատճառը, որ ՌԴ պատվիրակությունը չի եկել։ Պատճառներ չեմ տեսնում դրա համար։ Սա նաև հնարավորություն էր ՌԴ պատվիրակության համար գալ, դիրքորոշում ներկայացնել ԵԱՀԿ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Գնահատել դա անհարագալից վերաբերմունք, թե ոչ, եթե պատճառներին ծանոթացած լինեին, ավելի հստակ կպատասխանեի այս հարցին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, մի քանի անգամ հարց են բարձրացրել տարբեր ֆորմատներով իրենց ավտանգության հետ կապված։ Մենք խորհրդարանական վեհաժողովին արձագանքել ենք՝ ասելով, որ ԱԺ-ն պատրաստ է ապահովել պատգամավորների անվտանգությունը, բայց չեն եկել։ Ինչ վերաբերում է Թուրքիային, որևէ տեղեկություն չունեք»,–ասել է Խանդանյանը։ Նա նշել է, որ ՀՀ ԱԺ ժողովը հրավերներ չի ուղարկել երկրների խորհրդարաններին, դրանով զբավում է միջազգային քարտուղարությունը և բոլոր 56 երկրների և 11 գործընկեր երկրների խորհրդարաններին ուղարկվել են հրավերները։ «Քննարկման ընթացքում մի շարք պատվիրակներ նշեցին, որ իրենք Հայաստանում են աջակացելու Հայաստանին, ՀՀ ժողովրդավարական բարեխումներին, այսօրվա վիճակում հայտնված Հայաստանին»,- ասել է Խանդանյանը։ Երևանի մարզահամերգային համալիրում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը կտևի մինչև նոյեմբերի 20–ը ներառյալ։ Քննարկվելու են Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: Հայաստան է ժամանել մոտ 50 երկրի 300 պատվիրակ: ՌԴ–ն, Թուրքիան և Ադրբեջանը չեն մասնակցում՝ այդ երկրների պատվիրակությունները չէին գրանցվել մասնակցության համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |