Իլհամ Ալիեւը հատուկ բանագնաց է ուղարկում Անկարա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հատուկ բանագնաց կուղարկի Թուրքիա, որպեսզի ինչ-որ կերպ մեղմացնի Բաքվի եւ Անկարայի հարաբերություններում առկա լարվածությունը: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը, վկայակոչելով տեղեկացված աղբյուրը, Ադրբեջանի նախագահը հասկացրել է, որ փորձում է վերականգնել Անկարայի հետ հարաբերությունները եւ հուսով է, որ այսուհետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ իր կարծիքը հաշվի կառնվի:



Բրյուսելում ՆԱՏՕ-ի խորհրդի նիստի ժամանակ Նիդեռլանդներում Թուրքիայի դեսպան Թաչան Այդեմը հայտնեց, որ Անկարան Բաքվին տեղեկացնում է Երեւանի հետ բանակցությունների մասին, ինչին Ադրբեջանի նախագահն արձագանքեց հետեւյալ խոսքերով. «Տեղեկացնելը մի բան է, խորհրդակցելը` մեկ ուրիշ»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---