Բաքուն ձերբակալել և կալանավորել է ԼՂ բնակչի․ Նրան ևս մեղադրանքներ են ներկայացվել

Բաքուն ձերբակալել և կալանավորել է ԼՂ բնակչի․ Նրան ևս մեղադրանքներ են ներկայացվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ևս մեկ քաղաքացու՝ Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալման և կալանավորման մասին։ Նրան մեղադրանքներ են ներկայացվել Խոջալուի դեպքերի մասով։

1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը դեռևս օգոստոսին մոլորվել էր Աղավնո գյուղի շրջակայքում և հայտնվել ադրբեջանական ուժերի վերահսկողության տարածքում։

ԱՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, օգոստոսի 1-ին ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից։

Նշվում է, թե Բեգլարյանն «ընդունել է իր մեղքը» և այժմ հետաքննության շրջանակում ցուցմունքներ է տալիս, հայտնում է Interfax.az-ը։

Ավելի վաղ Երևանը դիմել էր ՄԻԵԴ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության հարցով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
---