Սյունիքում 4 ընտանիք կօգտվի Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի «Անհատական օգնական» ծրագրից20 նոյեմբերի 2023 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Սյունիքում 4 ընտանիք կօգտվի Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի «Անհատական օգնական» ծրագրից : Ինչի՞ առջև է կանգնում ընտանիքը, երբ միայնակ է հաղթահարում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխայի խնդիրները: Դրան առնչվողների զգալի մասը չի դիմանում հոգեբանական ճնշմանը: Հաճախ մեկուսացող, ընտանիքի անդամների հետ սահմանափակ շփումների ձգտող երեխան հոգեպես կախում է ձեռք բերում մշտական խնամակալ հանդիսացող մայրիկից: Դա խոչընդոտում է երեխայի սոցիալիզացիայի դինամիկային, տարիքային զարգացմանն ու փոխում է ամբողջ ընտանիքի կյանքի բնականոն ռիթմը: Նեղ մասնագետի՝ անհատական օգնականի աջակցությունը կարևոր է հատկապես հեռավոր մարզերում, որտեղ գրեթե չկան զարգացման կենտրոններ:
Սյունեցի Օհանյանների ընտանիքը կրտսեր որդու՝ Դավիթի լույս աշխարհ գալուց հետո՝ արդեն հինգ տարի, անցնում է այդ ճանապարհով: Մեղրիում զարգացման կենտրոններ չկան, մինչդեռ փոքրիկ Դավիթի խնամքը պահանջում է հատուկ մոտեցում: Փոքրիկի ծնողները լսել են «Անհատական օգնական» ծրագրի մասին, դիմել՝ շահառու ընտանիք դառնալու համար: «Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ երազում էի անհատական օգնականի աջակցությունից օգտվելու մասին: Մեղրիում զարգացման կենտրոն առհասարակ չկա և չի էլ եղել: Այս ծրագիրն ինձ համար փրկություն է: Շատ են եղել դեպքեր, երբ տխրել եմ, որ չեմ հասցնում ու չեմ կարողանում որոշ հարցեր լուծել երեխայիս համար: Որոշ բաներ էլ իմ ուժերից կամ գիտելիքներից վեր են: Հիմա կիրականանա իմ երազանքը՝ անհատական օգնական կունենանք, միասին Դավիթին կօգնենք: Երբ զարգացման կամ առողջական խնդրով երեխա ես ունենում, շատ մեծ աշխատանք պիտի տանի մայրիկը. սարսափելի մեծ: Ես չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ ինձ համար ճոխություն է եղել թուլանալը, լացելը, հուզվելը: Ես չեմ կարողացել դա անել: Փորձել եմ մեր առօրյա կյանքում, շատ մեծ ջանքերի շնորհիվ պահպանել իմ ընտանիքը: Շատերը չեն դիմացել այս փորձությանը: Ընտանիքների զգալի մաս բաժանված է։ Շատ դժվարություններ կան, բայց եթե անելիք, նպատակ ես ունենում, չես հուսահատվում»,-ասել է Դավիթի մայրը՝ Գայանե Մարգարյանը;
Արդեն 8 տարի Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համագործակցության արդյունքում հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրականացվում է «Անհատական օգնական» ծրագիրը: Յուրաքանչյուր ընտանիքում 4 ամիս ներգրավվելով՝ փորձառու, վերապատրաստված անհատական օգնականներն ապահովում են երեխայի շաբաթական 15-ժամյա խնամք, զբաղվածություն և հմտությունների զարգացում: Վերջին երեք տարվա ընթացքում անհատական օգնականի ծրագիրն ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաև բոլոր մարզերը: Շահառու ընտանիքների թիվն այս տարի անցնում է երկու տասնյակը: Սյունիքի մարզում ծրագրից կօգտվի 4 ընտանիք: Գայանեի համար ծրագիրն անփոխարինելի է: Անհամբեր սպասում է անհատական օգնականի հետ հանդիպմանն ու մեծ հույսեր կապում՝ միասին խնդիրները հաղթահարելու հարցում: Թեև իրեն հաջողվել է ներառական կրթության շրջանակում ապահովել երեխայի մանկապարտեզ հաճախելն ու ինչ-որ չափով սոցիալականացվել՝ մասնագիտական աջակցությունն իր էական դերն ունի: Նույն խնդիրն ունեցող և նմանատիպ ճանապարհ անցած ընտանիքների հետ շփումն ավելի է ամրապնդել այդ վստահությունը:
Անհատական օգնականները տիրապետում են ոչ միայն նեղ մասնագիտական, այլև առաջին օգնության որոշ գիտելիքների, որոնց շնորհիվ կարողանում են անհրաժեշտ խնամք իրականացնել: Մանկավարժ-օգնականները երեխաների հետ աշխատում են տանը, ուղեկցում դպրոցում կամ այլ մանկական կենտրոններում և հասարակական վայրերում: Գործում է նաև վերահսկողության մեխանիզմ: Յուրաքանչյուր շաբաթ համակարգող մասնագետներից կազմված խումբն աշխատում է ընտանիքների և օգնականների հետ՝ կազմում երեխային աջակցելու շաբաթվա անհատական պլան և կարգավորում երեխա-օգնական-ծնող հարաբերությունները: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |