20 հունիսի 2002 - 19:07 AMT
ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒԼԻՍԻՑ ՈՉ ՇՈՒՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
«Երկու կողմերի համաձայնության դեպքում ես կհանդիպեմ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հուլիսին»: Նախիջեւանից վերադառնալուն պես` այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիեւը: Նրա խոսքերով, մոտ ժամանակներս Հայաստանի նախագահի հետ հանդիպելու մտադրություն նա չունի եւ չի էլ ունեցել: Խոսելով Թուրքիայի ԱԳՆ-ի վերջին նախաձեռնության մասին` հունիսի 25-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության ստամբուլյան գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ, Ալիեւը հայտարարել է, որ նման հանդիպում չի լինի: Նրա խոսքերով, Ստամբուլում նա կհանդիպի ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահների հետ: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: