2 մայիսի 2009 - 20:16 AMT
A/H1N1 հարուցիչից վարակման մահացու դեպքերի թիվը փոքր-ինչ կրճատվել է
Մեքսիկայի իշխանությունները կտրուկ կրճատել են A/H1N1 գրիպի հարուցիչից նախատեսվող մահացու դեպքերի թիվը` 176-ից մինչեւ 101 մահուց դեպք: Առայժմ ճշգրտորեն հաստատվել է, որ նոր գրիպից մահացել է 16 մարդ, եւս 85 մարդու մահվան պատճառը դեռեւս չի պարզվել: Ընդ որում, Մեքսիկայի իշխանությունները գտնում են, որ իրավիճակի բարելավման մասին խոսելը դեռ չափանց վաղ է: Մեքսիկայի առողջապահության նախարարի խոսքերով, սովորաբար համաճարակն ունենում է առաջին գագաթնակետը, այնուհետեւ երկրորդը, սակայն մի շարք դեպքերում լինում է նաեւ երրորդը: «Ուստի մենք պետք է սպասենք եւս մի քանի օր, որպեսզի իմանանք, թե ինչ սցենարով է այն զարգանալու եւ արդյոք ներկա անկումը կայուն կլինի», - նշել է նա:

Գրիպի «ներմուծման» վտանգի պատճառով, Չինաստանը փակել է օդանավակայանները Մեքսիկայից չվերթների ժամանման համար: Մինչդեռ, բժիշկներն այդ վտանգավոր հիվանդության դեպքեր արձանագրել եմ աշխարհի 16 երկրում եւ տարածքում` Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հոնկոնգում., Դանիայում, Իսրայելում, Իսպանիայում, Կանադայում, Կոստա-Ռիկեում, Մեքսիկայում, Նոր Զելանդիայում, Նիդերլանդներում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեդիայում եւ Հարավային Կորեայում: Այդպիսով, ողջ աշխարհում հարուցիչից վարակվածների թիվը հասել է 600-ի, հաղորդում է EuroNews-ը: Նաեւ հաղորդվում է, որ տղամարդը, ում A/H1N1 գրիպի հարուցիչից վարակման դեպքն առաջին անգամ արձանագրվել էր Իտալիայում, բարեհաջող կերպով առողջացել է: Այդ մասին հաղորդել է Տոսկանիայի մարզի առողջապահության տարածքային վարչության ղեկավար Անտոնիո Դելվինոն: