Ծանրորդ Գարիկ Կարապետյանը՝ երիտասարդների ԱԱ հաղթող23 նոյեմբերի 2023 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Հայ ծանրորդները Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում ելույթներն ավարտել են երկամարտի 3 ոսկե մեդալով: Հայաստանի վերջին ոսկե մեդալը նվաճել է տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը: 102 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը երկամարտում ցույց է տվել 378 կգ արդյունք: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 175 կգ ծանրաձողը, իսկ հրումում՝ 203 կգ-ն: Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Ավելի վաղ Մ20 տարեկանների առաջնության հաղթողի կոչմանն արժանացել էին նաև Գոռ Սահակյանը (67 կգ) և Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ): Պոկում վարժությունում Սահակյանը գլխավերևում պահել է 140 կգ կշռող ծանրաձողը և դարձել փոքր ոսկե մեդալակիր, իսկ հրում վարժությունում փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ 165 կգ արդյունքով։ Կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի ոսկե մեդալին արժանացել է 188 կգ արդյունքով (81+107 կգ)։ Հայ մարզուհին 107 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել նաև հրում վարժությունում։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 73 կգ քաշային Մարտին Պողոսյանն ավելի վաղ փոքր բրոնզե մեդալ էր նվաճել հրում վարժությունում՝ ցույց տալով 171 կգ արդյունք։ 18-ամյա ծանրորդը պոկում վարժությունում 135 կգ արդյունքով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, իսկ երկամարտում ցույց տալով 306 կգ արդյունք՝ գրավել է 5-րդ տեղը: Հայաստանի հավաքականի մյուս անդամներ, 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը երկամարտում գրավել է հինգերորդ տեղը՝ երկամարտում ցույց տալով 340 կգ արդյունք (150 +190 կգ), 76 կգ քաշային Աննա Ամրոյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ 204 կգ (91 +113 կգ) արդյունքով, իսկ 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում 93 կգ արդյունքով գրավել է 7-րդ տեղը, սակայն հրում վարժությունը ձախողել է՝ չկարողանալով բարձրացնել նախ 124, ապա 125 կգ կշռող ծանրաձողերը։ Հայաստանի հավաքականն աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցել է ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի ղեկավարությամբ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար |