Փաշինյան․ ԼՂ-ից բռնի տեղահանվածների արտահոսք ՀՀ-ից չկա

Փաշինյան․ ԼՂ-ից բռնի տեղահանվածների արտահոսք ՀՀ-ից չկա

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարե, է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների արտահոսք, որպես այդպիսին, ՀՀ-ից չկա։

Նա հիշեցրել է, որ անհնագստացող թվեր էին գրանցվել առաջին օրերին։

«Մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի այցելում են հարազատներին և վերադառնում են: Տեսնում ենք, որ վիճակը կայունացել է»,-ասել է նա՝ հավելելով, որ դա կարևոր ազդակ է կառավարության կողմից կայացրած որոշումների գնահատման առումով:

Վարչապետը նաև խոսել է Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդի մասին՝ նշելով, որ գերազանցվել է 730,000 թիվը։

«2018 թվակնի մայիսիսց ի վեր ՀՀ-ում ստեղծվել է 183,000 նոր աշխատատեղ: Մեր տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ այդ աշխատատաեղերը կշարունակվեն ստեղծվել և մենք հուսով ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրենրի աշխատանքի շուկայում և տնտեսական համակարգում լիարժեք ներգրավելու արդյունքում մեր այս դինամիկան նույնիսկ ավելի լավը կլինի»,–ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---